Աստղիկ.
Բարև ձեզ: Ինձ կասե՞ք՝ ինչպես կազմել արձանագրություն սննդի ժամկետի լրանալու հետ կապված:
Կանխավ շնորհակալ եմ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Աստղիկ.
Բարև ձեզ: Ինձ կասե՞ք՝ ինչպես կազմել արձանագրություն սննդի ժամկետի լրանալու հետ կապված:
Կանխավ շնորհակալ եմ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Օգտվեք կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1261-Ն որոշումից, որում պարտադիր նշվում են՝
1) փաստաթղթի կազմման օրը, ամիսը և տարեթիվը.
2) շրջանառությունից հանվող գույքի անվանումը, քանակը.
3) փաստաթուղթն ստորագրող անձանց անունները, ազգանունները և ստորագրությունները:
Ստորագրվում են հարկ վճարողի, այլ կազմակերպությունների (անհատ ձեռնարկատերերի) կամ պետական մարմինների ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի (իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ այդ անհատ ձեռնարկատիրոջ) և (կամ) նրա կողմից լիազորված (գրավոր կամ ի պաշտոնե) անձի կողմից:
Տվյալ փաստաթուղթը կազմելու հատուկ ձև սահմանված չէ, կարելի է ստեղծել հանձնաժողով և կազմել համապատասխան արձանագրություն, ցանկալի է այդ հանձնաժողովի կազմում ընդգրկել պետական մարմինների ներկայացուցիչներին: