Արմեն.
Բարև ձեզ: Ունեմ բեռնատար, որը տալու եմ վարձով այլ անձի, ինչպե՞ս է հարկվելու այդ գործունեությունը։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արմեն.
Բարև ձեզ: Ունեմ բեռնատար, որը տալու եմ վարձով այլ անձի, ինչպե՞ս է հարկվելու այդ գործունեությունը։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Տվեք պայմանագրով և դրա համար մուծելու եք եկամտային հարկ գույքը վարձակալության տալուց ստացվող եկամտից՝ 10 տոկոսի չափով:
Եթե ֆիզ. անձ եք ու ֆիզ. անձի եք տալու բեռնատարը, ապա կնքեք վարձակալության պայմանագիր: Ամեն ամսվան հաջորդող ամսվա մինչև 20-ը բանկով միասնական հաշվին վճարեք Ձեր ստացած գումարի 10 տոկոսը, նպատակ դաշտում անպայման նշեք «վարձակալությունից ստացված եկամտի եկամտային հարկ» և այն ամիսը, որի համար վճարվում է հարկը: Նաև ներկայացեք հարկային ու ստացեք ՀՎՀՀ, որպեսզի տարեվերջին կարողանաք հանձնել հաշվետվություն և թիվ 165-ը՝ պասիվ եկամուտների համար: Հաշվետվություն հանձնելու համար պետք է ունենալ էլեկտրոնային ստորագրություն կամ այլ անձի լիազորել ստորագրելու համար:
Իսկ մեքենան վարձակալության տրամադրելու պայմանագրի տիպային օրինակ տեսեք այստեղ: