Ինչպե՞ս է հաշվարկվում բյուլետենը

Սյուզ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ՝ կօգնե՞ք, երբևէ բյուլետեն չեմ հաշվել՝ ինչպե՞ս և ի՞նչ քայլերով պետք է անեմ: Եվ ևս մեկ հարց. եկամտային հարկի հաշվետվությունը ինչպե՞ս լրացնեմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիաննա

Բարև Ձեզ։ Նախ աշխատակիցը բերում է բժիշկի կողմից տրված անաշխատունակության թերթիկը, որում նշված անաշխատունակության օրերով հաշվարկում եք նպաստը։ Վերցնում եք անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող 12 ամիսների ստացած բոլոր վճարները՝ աշխատավարձ, հավելավճար, հավելում, պարգևավճար (1/12 չափով), և բաժանում 12-ի՝ միջին ամսական աշխատավարձը ստանալու համար։ Այնուհետև վերցնում եք այդ թվի 80 %-ը, դա էլ բաժանում 21/25-ի (հնգօրյա/վեցօրյա)՝ միջին օրականը ստանալու համար։ Ստացած թիվն էլ բազմապատկում եք անաշխատունակության օրերի թվով։ Հանում եք եկամտային հարկը և ստանում վճարման ենթակա գումարը։ Հիշեք նաև, որ՝
Եթե վարձու աշխատողի նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, ապա նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից:

Anna

Ասացեք խնդրեմ, եթե 12 ամիս չկա ինչ աշխատում եմ, ապա բյուլետենը հաշվարկելուզծց ինչպե՞ս են հաշվում (աշխատում եմ 4 ամիս):

Tigran

Բյուլետենը հաշվելու համար կարդացեք ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին օրենքը ու կարգը, իսկ եկամտային հարկի հաշվետվությունը լրացնելու համար կարդացեք լրացման հրահանգը: Ձեզ համար այդպես ավելի լավ կլինի:

Ալլա

Առաջնորդվեք ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ 2010 թվականի հոկտեմբերի 27-ի Օրենքով և ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ 14 հուլիսի 2011 թվականի N 1024-Ն Որոշումով։

Մանյա

Ընդհանուր ավումը բաժանեք 12-ի, * 80% ու բաժանեք 21(5 օրյա) կամ 25(6 օրյա) կստանաք միջին օրական գումարը:
Գործատուի հաշվին նպաստը` միջին օրականը բազմապատկեք 5 օրվա, մնացած օրերն էլ հաշվեք նույն կերպ, բայց արդեն բյուջեի միջոցով կվճարեք:
Եկ. հարկի հաշվետվությունը 189-ն է:

Սյուզի

Շատ շնորհակալ եմ։ Եվս մեկ հարց․ իսկ ինչպե՞ս իմանամ՝ քանի օր է բացակայել, և եթե բյուլետեն պետք է տրվեր դեռ 2 ամիս առաջ, հիմա կարո՞ղ եմ հատկացնել։

Tigran

Բյուլետենի մեջ բացակայելու ժամկետը գրվում է:Անաշխատունակության նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է նախատեսված փաստաթղթերը ներկայացվելուց հետո` մինչև առաջիկա աշխատավարձը վճարելու օրը:

Սյուզի

Ներեցեք, իսկ ուշացումով հաշվարկելը ինչ որ պատասխանատվության տույժ տուգանք առաջացնու՞մ է։

Tigran

Եկամտային հարկի գծով տույժեր կարող են առաջանալ, մեծ գումարներ չեն կազմի: