Անի.
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ:
Խնդրում եմ պատասխանել իմ հարցին, կանխավ շնորհակալ եմ:
Եթե աշխատակցին նույն աշխատավայրում տեղափոխում են այլ պաշտոնի, սակայն աշխատակիցը 2 ամիս աշխատելուց հետո, սեփական դիմումի հիման վրա դուրս է գալիս աշխատանքից, ապա վերջնահաշվարկը ինչպե՞ս է կատարվում, միջին աշխատավարձը ո՞ր ժամանակահատվածով է կատարվում:
Բարև Ձեզ: Վերջնահաշվարկը կատարվում է աշխատած նախորդ վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով: