Ինչպե՞ս է կատարվելու վերջնահաշվարկը

Ani.

Հարգելի հաշվապահներ, ես աշխատում եմ մի ընկերությունում 6 տարի, տարբեր պաշտոններում և տարբեր աշխատավարձերով: Մի քանի օր առաջ կազմակերպության այդ մասնաճյուղը փակվեց, այսինքն ես մնացի առանց աշխատանք: Կասե՞ք` գործատուն ինձ պետք է վճարի՞ փոխատուցում (օրինակ, 2 ամսվա աշխատավարձ), և մի հարց` ինչպե՞ս են անելու վերջնահաշվարկը, քանի որ տարբեր տարիների ստացել եմ տարբեր աշխատավարձներ, ամեն տարվա համար առանձի՞ն են հաշվելու, թե՞ այլ կերպ, և արդյո՞ք ինձ պետք է վճարեն 6 տարվա չգնացած արձակուրդներիս համար, թե՞ ավելի քիչ ժամկետ են հաշվում: Խնդրում եմ հնարավորինս շուտ պատասխանեք, նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Armine

Կազմակերպության լուծարման դեպքում գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով (Աշխատանքային օրենսգիրք հոդված 129):

Վերջնահաշվարկը հաշվելու համար ամեն տարվա համար միջին չեն հաշվարկում: Հաշվարկելու են աշխատանքից ազատելու ժամանակ նախորդ 12 ամիսների հիման վրա:

Ես կարծում եմ, որ ձեզ չեն վճարի 6 տարվա չօգտագործված արձակուրդի գումար: