Ինչպե՞ս է կատարվելու նպաստի հաշվարկը ԱՁ համար

Մարգարիտ.

Հարգելիներս, խնդրում եմ, օգնեք:
2012թ. նոյեմբերի 15-ին գնացել եմ ֆիզ. արձակուրդ: 2014թ. դեկտեմբերի 15-ից մինչ օրս գտնվում եմ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և բնականաբար չեմ վարձատրվել հիմնական աշխատավայրից:

2015թ. ապրիլ ամսից զբաղվել եմ ԱՁ գործունեությամբ և ունեցել եմ հետևյալ եկամուտները՝
Ապրիլ` 175 000 դրամ
Մայիս` 280 000 դրամ
Հունիս` 260 000 դրամ
Հուլիս` 285 000 դրամ
Օգոստոս` 130 000 դրամ
Սեպտեմբեր` 750 000 դրամ
Հոկտեմբեր` 770 000 դրամ
Նոյեմբերի 4-ից նորից գտնվելու եմ նոր ֆիզ. արձակուրդում, քանի որ սպասում եմ երկրորդ բալիկին:

Խնդրում եմ, պատասխանեք` ինչպե՞ս է կատարվելու նպատի հաշվարկը, ու՞մ է պետք դիմել, և արդյո՞ք հաշվի են առնվելու ԱՁ-ից ստացված եկամուտները:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մանվել

Եթե Դուք 2014 թվականին եկամուտ չեք ունեցել և միայն 2015 թվականին եք պետական գրանցում ստացել, 12 ամսվա եկամուտ, փաստորեն, չունեք, ապա Ձեր նպաստը կհաշվարկվի ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով, եթե կատարել եք ամսական նվազագույն սոցիալական վճարներ, այսինքն՝ Ձեր ԱՁ-ից ստացած եկամուտները հաշվի չեն առնվելու: Նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է լիազոր մարմինը անհրաժեշտ փաստաթղթերը (ԺԱԹ) ներկայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում՝ ըստ ԺԱՆ մասին ՀՀ օրենքի:

Լուսինե

Իսկ եթե բացի ԱՁ-ն նաև աշխատում եմ դպրոցում ու նպաստ եմ ստանալու այնտեղից, ապա կարո՞ղ եմ ԱՁ-ի համար էլ ստանալ: Եվ այդ դեպքում պե՞տք է արդյոք դադարեցնեմ ԱՁ-ի գործունեությունը: Իմ ԱՁ-ն գործում է 2015թ. մայիսից: