Ինչպե՞ս ենք հաշվում աշխատողի արձակուրդայինը

Astgh.

Ասացեք, խնդրեմ, աշխատողի աշխատավարձը կազմում է 60000 ՀՀ դրամ, նրան ուղարկում ենք հերթական արձակուրդ: Ինչպե՞ս ենք հաշվում նրա արձակուրդայինը, և որքա՞ն պետք է ստանա աշխատողը, եթե, ենթանդրենք, ամսվա կեսից է արձակուրդ գնում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Նունե

Աստղիկ ջան, նախ Դուք պետք է վերցնեք Ձեր աշխատողի նախորդ 12 ամիսներից այն ամիսները, որոնք նա աշխատել է լրիվ, այսինքն բացակայություններ չի ունեցել: Հաշվեք այդ ամիսների քանակը և այն գումարը, որը աշխատողը ստացել է տվյալ ամիսների համար: Ստացված գումարը բաժանեք լրիվ աշխատած ամիսների թվին և կստանաք միջին ամսեկան աշխատավարձը, որը պետք է բաժանել 21-ի և բազմապատկել արձակուրդի օրերի թվով, եթե 5օրյա եք աշխատում: Կստանաք արձակուրդայինի գումարը, որին պետք է ավելացնել տվյալ ամսվա աշխատած օրերի համար հասանելիք աշխատավարձը և նոր հարկել ստացված գումարը: Եթե արձակուրդը ընկնում է 2 ամիսների մեջ, ապա պետք է հարկումը անել ըստ ամիսների, այսինքն առանձնացնել այն գումարը, որը բաժին է ընկնում հաջորդ ամսվան և այդ գումարը հարկել առանձին: Իսկ օրինակներ կարող եք գտնել եկամտահարկի և սոցի հրահանգների մեջ, ու անպայման նայեք աշխատանքային օրենսգիրքը, որտեղ նշվում է միջին աշխատավարձի հաշվարկման ձևը: