Բարև Ձեզ: Ա/Ձ-ն շրջհարկով է աշխատում: Մեկ օրով աշխատող է պետք գրանցել: Ինչպե՞ս գրանցել աշխատողին և ինչպե՞ս ազատել նրան։ Ի՞նչ հարկային հաշվետվություններ պետք է ներկայացնել։
Շնորհակալություն։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Բարև Ձեզ: Ա/Ձ-ն շրջհարկով է աշխատում: Մեկ օրով աշխատող է պետք գրանցել: Ինչպե՞ս գրանցել աշխատողին և ինչպե՞ս ազատել նրան։ Ի՞նչ հարկային հաշվետվություններ պետք է ներկայացնել։
Շնորհակալություն։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Նախ Դուք պետք է օգտվեք էլեկտրոնային հաշվետվությունից` ընտրելով վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների գրանցման հայտը, որտեղ ներքևի հատվածում գրանցում եք անձի անհատական տվյալները և այն ժամանակահատվածը /կարող եք գրանցել 10 կամ 30 օրով/: Աշխատողի հետ պարտադիր կնքում եք ծառայությոյւնների մատուցման կամ աշխատանքների կատարման պայմանագիր, որտեղ նշում եք գումարի մեծությունը և այլ վավերապայմաններ:
Տալու եք մեկ օր առաջ, օրինակ՝ հուլիսի 15-ին, նշելու եք հուլիսի 16-ին, ազատումը այդ օրը էլի։ Տալու եք եկամտային հարկի հաշվետվություն մինչև օգոստոսի 20-ը։
Մեկ օրով աշխատող գրանցելու համար նպատակահարմար է կնքել քաղիրավական պայմանագիր, որտեղ կնշեք աշխատանք կատարելու ժամկետը և վարձատրության չափը։
Ավելի լավ է մեկօրյա աշխատանքը ձևակերպեք ծառայությոյւնների մատուցման կամ աշխատանքների կատարման պայմանագրի հիման վրա:
Եթե դուք աշխատողին գրանցելու եք քաղ-իրավական պայմանագրով, ապա գրանցման հայտում միանգամից կարող եք նշել և ընդունման և ազատման օրը։
Գրանցեք քաղիրավական, պայմանագիր կնքեք, վարձատրության ձևը նշեք պայմանագրում և ծառայությունը ավարտելուց հետո կազմեք ակտ: