Ինկոտերմս կանոնների վերաբերյալ

Silva.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես բավականին երկար ժամանակ նյութեր եմ փնտրում Ինկոտերմս կանոնների և դրանցից կախված փոխարժեքի կուրսի ընտրման վերաբերյալ (հաշվարկներն իրականացնելիս հիմք պետք է ընդունել ինվոյսի օրվա կուրսը, թե՞ մաքսազերծման), բայց այդպես էլ չեմ կարողանում գտնել: Եթե որևէ մեկը կարող է ինձ օգնել` տրամադրելով նյութեր, խնդրում եմ դրանք ուղարկել հետևյալ էլ. հասցեին silva.silva շնիկ yandex.ru: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Դավիթ

Պետք է նայեք ներմուծման հայտարարգրում: Եթե նշված է ձևը` օրինակ EXW, ապա արդեն հաշվի եք առնում բացատրությունները ըստ ինկոտերմսի: Հիշեք, որ հիմք է ընդունվում այն օրվա փոխարժեքը, երբ գույքի սեփականության իրավունքները փոխանցվել են Ձեզ, կամ ձեր կողմը ներկայացնող տրանսպորտային ընկերությանը:

Եթե Հայտարարգրում ոչ մի պայման նշված չէ, այսինքն երբ հայտնի չէ, թե երբ են գույքի սեփականության իրավունքները մատակարարից անցել գնորդին, ապա հիմք պետք է ընդունել հայտարարգրի ամսաթիվն ու այդ օրվա արտարժութային փոխարժեքը:

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՂԹԱՆՔՆԵՐՈՎ.
ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ / 055-29-24-20