Իդրամ-ով վճարներ ընդունելիս

Լիանա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ պատասխանել․ Իդրամ-ով վճարներ ընդունելիս նոր սերնդի հդմ կտրոնը տպում ենք սովորական, թե՞ նշում “անկանխիկ”, նոր տպում։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Եթե ստացվող գումարները հետո ի դրամը փոխանցելու է բանկային հաշվին, ուրեմն պետք է դիտարկել անկանխիկ:

Tigran

Վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքներով իրականացված գործարքներին վերաբերող՝ սահմանված տեղեկությունները և հաշվարկի կատարման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրում եք ՀԴՄ, տպում է ՀԴՄ կտրոնը և այն տրամադրում ապրանքներ ձեռք բերողին կամ աշխատանքներ ընդունողին կամ ծառայություններ ստացողին: ՀԴՄ-ի կիրառմամբ իրականացնում հետևյալ գործառնությունները՝ մուտքագրում կամ ելքագրում կանխիկ դրամը, ՀԴՄ գումարը կամ գնվող ապրանքի կամ ընդունած աշխատանքի կամ ստացած ծառայության անվանումը կամ ծածկագիրը մուտքագրելու միջոցով տպում և ապրանքներ ձեռք բերողին կամ աշխատանքներ ընդունողին կամ ծառայություններ ստացողին է տրամադրում ՀԴՄ կտրոնը, գնորդի պահանջով տրամադրում է կտրոնի կրկնօրինակը, մուտքագրում է ՀԴՄ կտրոնի (ապրանքի) վերադարձը:
ՀԴՄ-ները պետք է ապահովեն ապրանքների կամ աշխատանքների կամ ծառայությունների հաշվառման ծրագրերից (այդ թվում՝ հաշվապահական կամ կառավարչական) կամ համակարգչից ապրանքների կամ աշխատանքների կամ ծառայությունների անվանումների, քանակների, դրամարկղ մուտքագրված գումարների, պլաստիկ քարտերի միջոցով, այդ թվում՝ վճարային քարտերի, առկայության դեպքում նաև այլ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքներով հաշվեգրված գումարների, ՀԴՄ-ի միջոցով կազմվող հաշվետվությունների ներմուծման և արտածման հնարավորությունը, ինչպես նաև ՀԴՄ կտրոնների տրամադրումը ՀԴՄ-ի կամ ՀԴՄ-ի ծրագիրն արտաքին (առևտրային) ծրագրերի հետ ինտեգրած լինելու դեպքում՝ արտաքին տպող սարքի միջոցով:

Ալլա

Ես կարծում եմ՝ պետք է նշել անկանխիկ, քանի որ ի դրամը դրամական փոխանցումների հարթակ է։

Karine

Այո, ես էլ եմ համամիտ Ալլայի հետ։ Պետք է նշել անկանխիկ։