Ի՞նչ քայլեր պետք է արվի լիցենզավորման և սննդի տեսչության հետ կապված

Արփինե.

Բարև Ձեզ: Նորաբաց Ա/Ձ-ն բացել է մթերային խանութ, որտեղ պետք է վաճառվի ալկոհոլային խմիչք, ծխախոտ և թարմ միս: Կասեք՝ ի՞նչ քայլեր պետք է արվի լիցենզավորման և սննդի տեսչության հետ կապված:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gevs

Հարգելի Արփինե, նախ Ձեր համայնքից ստանում եք արտոնագիր սննդամթերքի վաճառք իրականացնելու համար, ապա դիմում եք սննդի տեսչություն թույլտվություն ստանալու համար: Իսկ ավելի հեշտ կլինի տարածքային համայնքից հստակեցնեք այդ քայլեը:

Վահե

Բարև Ձեզ։ Ոչ ալկոհոլային սիրողների արտադրության թույլտվություն ստանալու համար ինչի՞ց պետք է սկսել:

Tigran

Լիզենզիայի խնդիր չկա, միայն մսի մասով է, որ պետք է սպանդանոցային լինի ու պահման պայմաններ լինեն, իսկ ծխախոտի ներսում վաճառքը թույլատրվում է: Մսի հաշվով պետք կլինի գրանցվել սննդամթերքի տեսչությունում, որը թղթային չի:

Ալլա

Առևտրով զբաղվելու համար լիցենզիա պետք չի, բայց սննդի տեսչություն պետք է գնաք։

Գայանե

Ալկոհոլային խմիչքների մանրածախ վաճառքի լիցենզիա ստանալու նպատակով տնտեսավարող սուբյեկտները սույն կարգի համաձայն, ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.
ա) գործունեության իրականացման հայտ,
բ) հիմնադիր փաստաթղթերի պատճենները (եթե տնտեսավարող սուբյեկտը չունի պետական գրանցում, ապա այդ մասին համապատասխան գրառում է կատարվում «հատուկ պահանջներ» մասում),
գ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիր,
դ) ոչ պրոֆիլային գործունեությամբ զբաղվող պետական ձեռնարկությունների համար վերադաս պետական կառավարման լիազոր մարմնի միջնորդագիրը, համապատասխան գործունեություն իրականացնելու համաձայնության մասին,
ե) տեղեկանք սանիտարա-հիգիենիկ նորմաներն ապահովելու մասին,
զ) տեղեկանք հակահրդեհային անվտանգության միջոցառումներն ապահովելու մասին:
6. Հանրային սննդի կազմակերպման լիցենզիա ստանալու նպատակով տնտեսավարող սուբյեկտները ըստ իրենց գտնվելու վայրի, լիցենզավորումն իրականացնող տարածքային կառավարման մարմնին են ներկայացնում.
ա) գործունեության իրականացման հայտ,
բ) հիմնադիր փաստաթղթերի պատճենները (եթե տնտեսավարող սուբյեկտը չունի պետական գրանցում, ապա այդ մասին համապատասխան գրառում է կատարվում «հատուկ պահանջներ» մասում),
գ) լիցենզիայի ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիր,
դ) ոչ պրոֆիլային գործունեությամբ զբաղվող պետական ձեռնարկությունների համար վերադաս պետական կառավարման լիազոր մարմնի միջնորդագիրը, համապատասխան գործունեություն իրականացնելու համաձայնության մասին,
ե) տեղեկանք սանիտարա-հիգիենիկ նորմաներն ապահովելու մասին,
զ) տեղեկանք հակահրդեհային անվտանգության միջոցառումներն ապահովելու մասին,
է) խոհարարական արտադրանքի պատրաստման տեխնոլոգիական նկարագիրը,
ը) սպասարկող անձնակազմի (խոհարար, հրուշակագործ, մատուցող) մասնագիտական կրթության, համապատասխան որակավորման մասին վկայականների պատճենները կամ քաղվածք աշխատանքային գրքույկից որակավորման համապատասխան կարգ ունենալու վերաբերյալ:

Anushik

Ալկոհոլային խմիչքի, ծխախոտի վաճառքի համար համայնքից պետք է ստանալ թույլտվություն՝ վճարելով տեղական տուրք: