Hemine.
Բարև Ձեզ: Հուլիսի 1-ից ի՞նչ փոփոխություն պետք է լինի սոց. – ի հետ կապված:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Hemine.
Բարև Ձեզ: Հուլիսի 1-ից ի՞նչ փոփոխություն պետք է լինի սոց. – ի հետ կապված:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հուլիսի 1-ից փոխվում է առավելագույն շեմը՝ 500 000 դրամից դառնալով 1 020 000 դրամ։
2020 թվականի հուլիսի 1-ից փոխվելու են սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմերը.:
Անձի ամսական համախառն եկամտի՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով հաշվետու ամսվա համար սահմանված չափի 15-ապատիկը գերազանցող գումարից՝ 1020000-ից, (այսուհետ՝ սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմ) կամ տարեկան համախառն եկամտի՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ սահմանված չափի 180-ապատիկը գերազանցող գումարից՝ 12240000-ից (այսուհետ՝ սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն տարեկան շեմ) սոցիալական վճարներ չեն հաշվարկվում և փոխանցվում (գանձվում):
Իսկ եթե աշխատողի ամսեկան աշխատավարձը կազմում է 85 000 դրամ, դրանից պահվում է սոց. վճար, եթե այո` քանի՞ տոկոս է պահվում:
Սոցիալական վճարը աշխատավարձի 10 տոկոսի չափով է, որից 2,5 տոկոսը վճարում է մասնակիցը, իսկ 7,5 տոկոսը՝ պետությունը: Այս տոկոսային հարաբերությունը պահպանվել է 2020 թվականին, սակայն 2021 թվականից սկսած անհատի մասնաբաժինը կավելանա, իսկ պետությանը՝ կպակասի: 2021 թվականին անհատները կվճարեն արդեն 3,5 տոկոս, 2022-ին` 4,5 տոկոս, իսկ 2023 այս համամասնությունը կդառնա 5/5, այսինքն` 5 տոկոս վճարի մասնակիցը, 5 տոկոս՝ պետությունը։
2020թ․ հուլիսի 1-ից կիրառվելու են սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմերը (ամսական եկամտի համար՝ նվազագույն ամսական աշխատավարձի 15-ապատիկը, իսկ տարեկան եկամտի համար՝ նվազագույն ամսական աշխատավարձի 180-ապատիկը): Սա նշանակում է, որ 2020թ․ հուլիսի 1-ից սոցիալական վճարները հաշվարկվելու են ամսական մինչև 1 020 000 դրամ եկամտից (ներկայիս 500 000 դրամի փոխարեն):
Ընդ որում, սոցիալական վճարի կեսը, բայց ոչ ավելի, քան 12 500 դրամը, մասնակցի փոխարեն կշարունակի վճարել պետությունը: Այսպիսով, ստացվում է, որ հուլիսի 1-ից կիրառվող առավելագույն շեմերի փոփոխությամբ պայմանավորված՝ 500 000 դրամը գերազանցող եկամուտ ունեցող մասնակիցի կողմից կատարվող սոցիալական վճարի չափը ավելանալու է, որի արդյունքում նվազելու է նրա տնօրինվող եկամուտը։