Լուսինե.
Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը 2013թ. աշխատել է բացառապես շրջանառության հարկով: Կարո՞ղ եք օգնել` ինչպիսի՞ տարեկան հաշվետվություններ պետք է ներկայացնեմ: Նախապես շնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Լուսինե.
Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը 2013թ. աշխատել է բացառապես շրջանառության հարկով: Կարո՞ղ եք օգնել` ինչպիսի՞ տարեկան հաշվետվություններ պետք է ներկայացնեմ: Նախապես շնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Շրջ. հարկով աշխատող կազմակերպությունները / ԱՁ-ները տարեկան հաշվետվություն չեն հանձնում:
Շրջանառության հարկով աշխատող Կազմակերպությունները տարեկան հաշվետվություն ՀՏ չեն ներկայացնում
ԱՁ-ները ներկայացնում են Եկամուտների մասին տարեկան հաշվարկ, որն, ի դեպ, պետք է ներկայացվի բացառապես էլեկտրոնային տարբերակով:
Լավագույն մաղթանքներով,
“Ռեալ Հաշվապահ” ՍՊԸ որակավորված հաշվապահական գրասենյակ,
ք. Երևան, Գրիբոյեդովի 60,
Հեռ. 055-29-24-20
realhashvapah.am
Շրջ. հարկով աշխատող կազմակերպությունները / ԱՁ-ները տարեկան հաշվետվություն հանձնում են, հարգելի Լուսինե, հանձնում են տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկ, էլ. տարբերակով 98 համարի հաշվետվությունը և մինչև 2014 թ. ապրիլի 15-ը:
Հարգելի Սաթիկ, սխալս ուղղեմ` ԱՁ-ները, որոնք չեն համարվել ԱԱՀ վճարող, հանձնում են եկամուտների պարզեցված հաշվարկ, սակայն կազմակերպությունները միանշանակ չեն հանձնում, իսկ Լուսինեի հարցը կազմակերպության վերաբերյալ էր:
Այսինքն, բացի շրջանառության հարկի վճարումից պետք է նաև եկամտային հարկ վճարենք, որը հաշվարկում ենք 98 համարի հաշվետվությունով:
Իսկ կազմակերպության կողմից ֆիզ. անձանց վճարված տարեկան եկամուտների հաշվարկն է՞լ չի ներկայացվելու:
Հարգելի Լիանա, այդ հաշվետվության Ձևն այլևս չի գործում:
Լավագույն մաղթանքներով,
“Ռեալ Հաշվապահ” ՍՊԸ որակավորված հաշվապահական գրասենյակ և անվճոր խորհրդատվություն,
ք. Երևան, Գրիբոյեդովի 60,
Հեռ. 055-29-24-20
realhashvapah.am
Խնդրում եմ պատասխանել. հաշվետվության 98 ձևի` եկամտային հարկի տարեկան հաշվարկի ծախսերի մեջ անձնական նվազեցվումը ներառվու՞մ է, թե՞ ոչ: