Ի՞նչ սկզբունքով են հաշվարկում նպաստը

Մարիամ.

Բարև ձեզ։ Մի հարց ունեմ. եթե աշխատողը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և կրկին ֆիզ. է գնում, այդ դեպքում ի՞նչ սկզբունքով ենք հաշվարկում նպաստը։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու դեպքում վարձու աշխատողներին մայրության նպաստը տրվում է ընդհանուր հիմունքներով՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան մինչև աշխատողի աշխատանքի անցնելը:
Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ ՀՀ օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը:

Մարինե

Նպաստը հաշվարկելու ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում աշխատողը գտնվել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, որպես եկամուտ վերցվում է խնամքի արձակուրդը սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխ. պայմանագրով տվյալ աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը:

Մարիամ

Շնորհահալ եմ։ Այսինքն՝ դա առաջին ֆիզ.-ի գումարն է, պարզապես եկամտային հարկի տարբերությամբ, ճի՞շտ հասկացա։

Anushik

Վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող 12-րդ ամսվա 1-ից մինչև ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող ամսվա վերջին օրն ընկած ժամանակահատվածի համար գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (հաշվարկված) եկամուտը 12-ի բաժանելու միջոցով:Եթե հաշվարկային ժամանակահատվածը ներառում է նաև վարձու աշխատողի` խնամքի արձակուրդում գտնվելու ամիսներ, ապա այդ ամիսներից յուրաքանչյուրի համար որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ ՀՀ օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի պաշտոնի համար ՀՀ ԱՕ-ի 178-րդ հոդվածով սահմանված (անկախ հաշվարկվելու հանգամանքից) կամ հաշվարկված հիմնական աշխատավարձը: