Ի՞նչ պայմանագիր պետք է կնքել

Սյուզաննա.

Բարև ձեզ: Մի հարց ունեմ. եթե ցանկանում եմ գումար ներդնել գործընկերոջ գործի մեջ, որի դիմաց ամեն օր գումար կստանամ, ի՞նչ պայմանագիր պետք է կնքել: Պարզապես չգիտեմ՝ ում դիմել: Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Համաձայն ՀՕ Հոդված 31.Համատեղ գործունեության պայմանագիրը 1. Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը իրավունք ունեն իրենց համատեղ գործունեությունն իրականացնելու առանց նոր իրավաբանական անձ կազմավորելու՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված՝ համատեղ գործունեության պայմանագրի շրջանակներում: Համատեղ գործունեության պայմանագիրը առաջարկում եմ կնքել նոտարական վավերացմամբ: Նաև հոդված 32 մաս 7. Համատեղ գործունեության հաշվետու մասնակիցը, մինչև համատեղ գործունեության շրջանակներում առաջին գործարքի իրականացումը, պարտավոր է հարկային մարմին ներկայացնել հարկային մարմնի սահմանած ձևով հայտարարություն՝ համատեղ գործունեության հաշվետու մասնակից լինելու մասին (համատեղ գործունեության մյուս մասնակիցների համաձայնության վերաբերյալ նշումներով)՝ դրան կցելով համատեղ գործունեության մասին պայմանագրի պատճենը: Հարկային մարմինը սույն մասում նշված հայտարարությունը ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ուսումնասիրում է այն ներկայացնողի՝ համատեղ գործունեության հաշվետու մասնակից լինելու համար սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված նախապայմանները բավարարելու կամ չբավարարելու հանգամանքները և համապատասխանաբար ընդունում է հայտարարությունը կամ այն հետ է վերադարձնում ներկայացնողին՝ գրավոր ձևով նշելով հայտարարության ընդունումը մերժելու հիմքը: Համատեղ գործունեության պայմանագրի շրջանակներում չեք կարող գործել միկրոբիզնեսի համակարգում:

Աննա

Փոխառության պայմանագիր կարող եք կնքել։

Anushik

Կարող եք կնքել փոխառության պայմանագիր, ինչպես նաև ներդրում ձևակերպել՝ կատարելով կանոնադրության փոփոխություն :