Արմինե.
Հարգելի հաշվապահներ, ընկերության բջջային փաթեթի մայիս ամսվա դեբիտորական պարտքը կազմել է 38.000 դրամ: Վճարման ենթակա գումարը եկել է 28.000 դրամ, քանի որ ընկերության աշխատակիցը կանխիկ մուծում է կատարել 10.000 դրամի: Այդքան գումարն էլ հենց փոխանցվել է առցանց բանկով: Սակայն չեկ չներկայացնելու պատճառով այժմ 10.000 դրամի պարտք է մնացել գործընկերոջ 52131 հաշվի վրա: Խնդրում եմ, օգնեք՝ ի՞նչ ձևակերպում կարող եմ տալ և ու՞մ հաշվին:
Կանխավ շնորհակալություն:
Բարև Ձեզ: 52131 2284, որի համար հիմք կհանդիսանա փոխադարձ հաշվարկների ակտը, ինչն էլ պետք է պահանջել օպերատորից: Մանրանամասների համար 010-58-05-01: