Սաթեն.
Խնդրում եմ օգնեք ինձ: Ֆիրմայի դոլարային հաշվից կատարել եմ փոխարկում դրամի: Օրինակ, $7500, որը վաճառքի պահին բանկի կողմից գնահատվում է 2764500 դրամ, բանկը փոխակերպել է դրամի 367 կուրսով և մուտք արել դրամային հաշիվ 2752500 դրամ: Կենտրոնական բանկի միջին փոխարժեքը այդ օրը 364.48 է: Ինչպիսի՞ ձևակերպում պետք է կատարեմ: Շնորհակալություն:
Հարգելի Սաթեն, Արտարժութային հաշվի հետ աշխատելիս պարտադիր պետք է կատարեք հաշվի վերագնահատւմ այն օրվա կուրսով, որ օրը գործարք եք կատարելու: Վերագնահատումից հետո եթե ավել է մնացորդ մասը 625 հաշվով եկամուտ եք ճանաչում, իսկ եթե պակաս է` 725 հաշվով ծախս եք ճանաչում:
Շնորհակալություն: Իսկ արտարժույթով դեբիտորական պարտքի մասնակի մարելու դեպքում դեբիտորական պարտքն է՞լ պետք է մարման օրվա կուրսով վերագնահատել: