Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ գնման ակտի բացակայությունը

Արամ.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը հարկվում է շրջանառության հարկով: Համաձայն “Շրջանառության հարկի” մասին օրենքի տվյալ հարկատեսակով աշխատող կազմակերպությունները ազատվում են շուկայից ձեռքբերման դեպքում որպես հարկային գործակալ 11 տոկոս եկամտային հարկ պահելու պարտավորությունից: Հարց. այս դեպքում արդյո՞ք պարտադիր է գնման ակտերի կազմումը: Ի՞նչ կտա գնման ակտի առկայությունը և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ գնման ակտի բացակայությունը: Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Նաիրի

Իսկ ի՞նչ հետևանքներ կունենա անհատույց ստացված ակտիվը:

Grigor

“Շրջանառության հարկի մասին” օրենքը չի պարտադրում ձեռքբերումների համար որևէ փաստաթուղթ և դրա բացակայության դեպքում ոչ մի տուգանք չի կիրառվում, հետևաբար գնման ակտի առկայությունը անիմաստ է դառնում այս առումով:

Նորիկ

Գրիգորի պատասխանը ճիշտ է, իմ կարծիքով գնման ակտի առկայությունը պարտադիր է մանրածախ առևտրում զեղչերի տրամադրման ճշտությունը ստուգման ժամանակ:

ՌԵԱԼ ՀԱՇՎԱՊԱՀ ՍՊԸ

Գնման Ակտի Կազմումը Ձեր նշած պարագայում անիմաստ աշխատանք է:

Լավագույն մաղթանքներով,
“Ռեալ Հաշվապահ” ՍՊԸ որակավորված հաշվապահական գրասենյակ,
ք. Երևան, Գրիբոյեդովի 60,
Հեռ. 055-29-24-20
realhashvapah.am