Ի՞նչ հարկեր պետք է վճարի շրջհարկով աշխատող Ա/Ձ

Վլադ.

Բարև Ձեզ:
Ես ԱՁ եմ, շրջհարկ վճարող եմ։ Ուզում եմ իմանալ՝ ինչքա՞ն հարկ պետք է վճարեմ ամսական։ Եկամուտս 1 000 000 դրամ է:
Հարցն այն է, որո՞նք են հաստատուն վճարները՝ անկախ եկամտի չափից, և որո՞նք են եկամտից կախված վճարները:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
19 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Հարցին պատասխանելու համար կարևոր է, թե ինչ գործունեություն է իրականացվում, շրջհարկի դրույքաչափերը տարբեր են, սոց. վճարն էլ կապ ունի տարիքի հետ:

Ալլա

Հաստատուն վճարները ԱՁ համար դա 5 000 դրամ եկամտային և 5 000 դրամ սոց. վճար ամսական, տարեկան դրոշմանիշային ըստ շրջանառության, եթե աշխատող չունեք, իսկ փոփոխական վճարները դա շրջհարկն է՝ եռամսյակային, ըստ ձեր գործունեության տեսակի։

Արա

Պիտի որպես հաստատուն վճար վճարեք եկամտային հարկ 5 000 դրամ, սոցիալական վճար վճարող համարվելու դեպքում 5 000 դրամ, իսկ շրջանառության հարկի չափը կախված է գործունեության ոլորտից, ստացած հաշիվներից /1.5տոկոս, 5տոկոս, 3.5տոկոս և այլն/:
Դրոշմանիշային վճարի չափը ևս կախված է Ձեր տարեկան շրջանառությունից:

Ռուզաննա

Շրջհարկով աշխատող ԱՁ-ն վճարում է շահութահարկ՝ տարեկան կտրվածքով 60 000 դր., եթե սոց. վճար կատարող է նաև սոց. վճար՝ տարեկան կտրվածքով 60 000 դր., դրոշմ վճար՝ տարեկան կտրվածքով կախված շրջանառության ծավալից: Նաև վճարում է շրջ հարկ՝ եռամսյակը մեկ կախված շրջանառության ծավալից, եթե ունի վարձու աշխատող, ապա վերջինիս համար ամսական կտրվածքով պետք է վճարի դրոշմանիշային վճար, եկամտային հարկ և, եթե սոց. վճար կատարող է՝ նաև սոց վճար՝ կախված աշխատավարձի չափից:

Վլադ

Շնորհակալ եմ բոլորին պատասխանելու համար։

Ռուզաննա ջան, Գործունեությանս ոլորտը՝ ծրագրավորման ծառայություններ, հավաստագիր ունեմ, միայն արտահանում եմ, ՀՀ շուկայի հետ չեմ աշխատում։
Շրջանառության տարեկան ծավալը 18 մլն դրամ (ամսեկան մոտ 1,5 մլն)

Tigran

Այս տարի շրջհարկով գործեք, սակայն մյուս տարի շահութահարկի ու ԱԱՀ դաշտում գործեք, մեկ է ԱԱՀ-ն չեք վճարելու, իսկ շահութահարկը կվճարեք 18-ի փոխարեն 10 տոկոս: Հնարավոր է այս արտոնության օրենքը 2023-ից էլ շարունակվի:

Վլադ

Հիմա ես ինչքա՞ն եմ վճարելու դրոշմանշային վճար և շրջհարկ (կամ հետո շահութահարկ/ԱԱՀ): Ու որտեղի՞ց կարելի է նայել դրոշմանշային վճարների սանդղակը:

Tigran

Դրոշմանիշայինի սանդղակը օրենքով է՝ ելնելով շրջանառությունից, 12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում՝ 120000 դրամ:Դրոշմանշային վճարների սանդղակը. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ օրենք հ.12: Շրջհարկը եռամսյակային է,հիմա մինչև ամսի 20-ը պետք է վճարեք երրորդ եռամսյակի հաշվով՝ 5 տոկոս շրջանառությունից:

Anna

Բարև Ձեզ։ Օրենքի հղում կտա՞ք՝ շահութահարկի 10 տոկոսի արտոնության հետ կապված։

Նաիրա

Բարև Ձեզ, Վլադ:
Նշեք, թե ի՞նչ գործունեությամբ եք զբաղվում, տարբեր գործունեություն տարբեր դրույքաչափով է հարկվում շրջհարկի դեպքում:

Մարգարիտա

Բարև ձեզ։Ըընկերներ ես զբաղվում եմ օրավարձով ամառանոց տրամադրելով, աշխատելու եմ շրջհարկով, խնդրում եմ ասեք․
1․ հայտարարությունը էլեկտրոնային ներկայացրել եմ,
2․ ամսական պարտադիր ի՞նչ վճար ունեմ անելու և ինչքա՞ն,
3․ ամսական պարտադիր ի՞նչ հաշվետվություն ունեմ հանձնելու և ե՞րբ։

Last edited 5 ամիս առաջ by Մարգարիտա
Tigran

4․ ինչ կարգավիճակով եք գործում,

Մարգարիտա

Ի՞նչ ասել է կարգավիճակ, սկսնակ եմ այս ոլոտում *((

Tigran

կարգավիճակ՝ ֆիզ.անձ, ԱՁ, սպը, ՓԲԸ,

Մարգարիտա

ԱՁ

Tigran

5000 սոցվճար ամսեկան,5000 շահութահարկ ամսեկան, շրջհարկ եռամսյակային 10 տոկոս, դրոշմանիշային տարեկան 18000 մինիմալը, եթե աշխատող չունեք,

Մարգարիտա

Շրջհարկ եռամսյակային 10 տոկո՞ս, ինձ ասել էին 5%։

Tigran

օրավարձով ամառանոց տրամադրելուց եկամուտը դա վարձավճար է, դրա շրջհարկը 10 տոկոս է

Մարգարիտա

Շատ շնորհակալ եմ