Ի՞նչ հարկեր կառաջանան

Ջուլիա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։

Ա/Ձ-ն սույն թվականի մարտին 3-րդ երկրից գնել է էքսկավատոր, որը ԱԱՀ-ից ազատված գործարքների մեջ էր, սակայն Ա/Ձ-ն ավտոմատ ընկել է ԱԱՀ հարկման դաշտ, խնդրում եմ ասեք՝ տվյալ պարագայում ինչպե՞ս կարելի է էքսկավատորը հանել Ա/Ձ վրայից, և ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Nerses

Եթե ԱՁ-ով է ներմուծումը եղել ապա չեք կարող էլ այլ կերպ ձևակերպել, ԱԱՀ-ի դաշտ ընկնում են եթե շրջանառությունը գերազանցել է 115մլն, բայց դուք չեք վաճառել էքսկավատորը։

Ջուլիա

Ա/Ձն նախօրոք բացելուց չի տրվել հաշվետվությունն հարկման դաշտը որոշելու համար, իսկ Ա/Ձի տնօրենն մտածել է, որ ԱԱՀ է վճարելու ներմուծման պահին։
Այս պահին ուզում ենք, Ա/ձ ն դադար տալ, իսկ էքսկավատորը իրավաբանական անձի կամ ֆիզ.անձի վաճառելու դեպքում ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան։

Astghik

էքսկավատորը կապ չունի, այլ պատճառ է եղել ԱԱՀ դաշտ ընկնելու, միակ տարբերակը հիմնական միջոցը այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձի վաճառելն է։

Tigran

որևէ կերպ օտարման դեպքում,մեկ է հարկային պարտավորություններ առաջանալու են,

Եվա

Եթե ԱԱՀ-ի դաշտում եք ամեն դեպքում այս տարի վաճառելուց առաջանալու է հարկ։