Սերյոժա.
Ա/Ձ գործում է 2021թ. օգոստոսից, չունի աշխատող: 2022թ. հունվարի 13-ին ուղարկել/հանձնել է ձև 256 ու 257: Անհատ ձեռնարկատերը ծն. 1989թ. սոց. վճար պե՞տք է կատարի կուտակային ֆոնդի համար և այդ առումով տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի, դրոշմանիշային վճար կատարո՞ղ է համարվում տվյալ Ա/Ձ-ն:
Եթե ուղարկել եք 256 և257 ձևերը, ուրեմն հանդիսանում եք միկրոձեռնարկատեր: Այս դեպքում ունեք վճարելու միայն տարեկան դրոշմ.վճար և վերջ՝ կախված ձեր իրացման շրջանառությունից:
Խնդրում եմ ինձ օգնեք։ Ես սխալմամբ միկրոյի հայտ եմ ուղարկել և պարզվում է ԱՁ ստաժ չի համարվի։ Կարո՞ղ եմ հիմա էլ շրջհարկի հայտ ուղարկել:
Պետք է ՊԵԿ բողոքարկման հանձնաժողովին դիմում ներկայացնեք։ Եթե վերջինս բավարարի ձեր բողոքը, կարող եք շրջհարկի հայտ տալ։ Բայց դա պետք է անեք մինչև փետրվարի 20_ը։
Բայց հաշվի առեք , որ գործեք շրջհարկի դաշտում որպես ԱՁ պետք է ամսական 5000դրամ վճարեք եկամտային և 5000 դրամ սոց վճար և եռամսյակային էլ ձեր շրջանառությունից համապատասխան տոկոս վճարեք։
Միկրոհամակարգում գործող Ա/Ձ-ն սոցվճար չի վճարում ու ստաժ չի համարվում, թեկուզ ծն. 1989թ.: Երբ կանցնեք շրջհարկի կվճարեք ու ստաժ: Այո, դրոշմանիշային վճար պետք է վճարեք ըստ տարեկան շրջանառության թվից ելնելով:
Բարև ձեզ: Հաստատ ստաժ չի կուտակվու՞մ ԱՁ միկրոյի դեպքում:
Այո, հաստատ է դա ու դա հետագայում մարդկանց համար խնդիր կդառնա, եթե օրենսդրական կարգավորում չտրվի այդ բաց ժամանակի հաշվով: Միկրոյի ԱՁ-ի աշխատողները այդ խնդիրը չունեն:
Խնդրում եմ ինձ օգնեք։ Ես սխալմամբ միկրոյի հայտ եմ ուղարկել և պարզվում է ԱՁ ստաժ չի համարվի։ Կարո՞ղ եմ հիմա էլ շրջհարկի հայտ ուղարկել: Դեռ ժամանակ կա մինչև 20.02.22թ․։ Ինչպե՞ս կարող եմ ուղղել սխալս:
Ավելի լավ է մի հատ ՊԵԿ թեժ գիծ զանգեք նաև, թե չէ շրջհարկի հայտարարությունը կարծում եմ համակարգը կընդունի, հետո խնդիր չառաջանա, բացատրություն չուզեն հարցնեն, թե որ համակարգն եք ընտրել: Ժամանակ դեռ կա:
Շստ շնորհակալ եմ արձագանքի համար:
Խնդրում եմ ինձ օգնեք։ Ես սխալմամբ միկրոյի հայտ եմ ուղարկել և պարզվում է ԱՁ ստաժ չի համարվի։ Կարո՞ղ եմ հիմա էլ շրջհարկի հայտ ուղարկել: