Մարիամ.
Բարև ձեզ: Կխնդրեի պատասխանել հետևյալ հարցին. ես ցանկանում եմ վարձակալել տարածք՝ Երևանում գտնվող մոլերից մեկում, և զբաղվել հեռախոսների աքսեսուարների վաճառքով: Ի՞նչ տեսակի հարկ պետք է վճարեմ և մոտավորապես որքա՞ն:
Կանխավ շնորհակալ եմ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Մարիամ.
Բարև ձեզ: Կխնդրեի պատասխանել հետևյալ հարցին. ես ցանկանում եմ վարձակալել տարածք՝ Երևանում գտնվող մոլերից մեկում, և զբաղվել հեռախոսների աքսեսուարների վաճառքով: Ի՞նչ տեսակի հարկ պետք է վճարեմ և մոտավորապես որքա՞ն:
Կանխավ շնորհակալ եմ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Քանի որ հեռախոսների աքսեսուարների վաճառքը դա առևտոր է, միկրոբիզնեսի ռեժիմում գործել չեք կարող: Եթե, օրինակ, որպես Ա/Ձ գրանցվեք, ապա պետք է վճարեք շրջ. հարկ՝ շրջանառության 5 տոկոսի չափով՝ եռամսյակային, շահութահարկ՝ ամսական 5 000 դրամ, սոց. վճար՝ ամսական 5 000 դրամ, եթե 1974թ.-ից այս կողմ ծնված եք, 12 000 դրամ զինծառայողների ֆոնդին: Սա այն դեպքում, երբ գրանցված աշխատող չունեք և ինքնուրույն եք գործելու:
Շրջանառության հարկի դաշտում եք գործելու:
Հաշվետու ժամանակաշրջանի համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով 5 % դրույքաչափով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով կատարված փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (ներառյալ` ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները), ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների մասով ներմուծման մաքսային հայտարարագրերում արտացոլված մաքսային արժեքի, հաշվարկված մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկերի հանրագումարի կամ ներմուծման հարկային հայտարարագրերում արտացոլված` ԱԱՀ-ով հարկման բազայի, հաշվարկված ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի հանրագումարի (այսուհետ սույն գլխում` ապրանքներ ձեռք բերելու ծախսեր) չորս տոկոսը կազմող գումարի չափով: Եթե սույն մասով սահմանված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 1.5 տոկոսից պակաս գումար, ապա ապրանքներ ձեռք բերելու ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 1.5 տոկոսը: Սույն մասին համապատասխան` շրջանառության հարկի գումարից ապրանքներ ձեռք բերելու ծախսերի գծով չնվազեցված մասը (այդ թվում` հաշվետու ժամանակաշրջանի համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի բացակայության դեպքում)` սույն մասի պահանջների պահպանմամբ, նվազեցվում է հետագա հաշվետու ժամանակաշրջանների համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի նկատմամբ հաշվարկվող շրջանառության հարկի գումարից:
Շնորհակալ եմ շատ: