Դավիթ.
Բարև ձեզ: Կօգնե՞ք ինձ մի հարցում: Ես նորաբաց ԱՁ ունեմ, 2018 թվականի չորրորդ եռամսյակի հաշվետվությունները առաջին անգամ պետք է լրացնեմ, շրջանառության հաշվետվության հետ կապված ամեն ինչ պարզ էր, լրացրեցի ուղարկեցի, իսկ եկամտային հարկի հետ կապված ի՞նչ պետք է ուղարկեմ, կասե՞ք ձևը։
Նախապես շնորհակալ եմ։
Պետք է հանձնել 240 և 244 ձևերի հաշվետվությունները:
Ես հաշվապահ չեմ (անհատ ձեռնարկատեր եմ), բայց սեփական ուսումնասիրության արդյունքում պարզել եմ հետևյալը՝
ՀՀ հարկային օրենսգրքի և ՊԵԿ նախագահի 2018թ. դեկտեմբերի 12-ի N 749-Ն հրամանի համաձայն՝ շրջանառության հարկի համակարգում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը պետք է մինչև ապրիլի 20-ը ներկայացնեն հետևյալ հաշվետվությունները՝
240. հաշվարկ՝ ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի շահութահարկի
Lրացվում են այս հաշվարկի միայն 1-ին բաժնի 107֊րդ կետը (hրամանում սխալ նշված է 106֊րդ կետը) և 9-րդ բաժինը։ Բացի դրանից հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում այդ «հաշվետվաձևատեսակի» լրացման թերի իրականացման պատճառով ստիպված ենք նաև 3֊րդ բաժնում պատասխանել մեզ չվերաբերող «Այո/Ոչ» երկու հարցի։
244. հաշվարկ՝ անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական վճարի
Lրացվում է այս հաշվարկի միայն 8֊րդ կետը:
Ինչպես նաև չմոռանաք մինչև փետրվարի 20-ը ուղարկել հայտարարություն շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ («հաշվետվաձևատեսակ» N 201):
Լևոն ջան, իսկ «Պարզեցված հաշվարկ՝ տարեկան եկամուտների մասին» հաշվետվություն այլևս չե՞նք ներկայացնելու:
Շնորհակալություն: