Ի՞նչ հաշվետվություն է պետք ներկայացնել

Հովո.

Բարև ձեզ: Ես ունեմ ընկերությունումս գրանցված մեքենա որպես տաքսի և վարձակալության պայմանագրով տվել եմ վարորդին և պայմանագրի մեջ նշել եմ, որ ամսվա արտոնագիրը հանելու եմ ես ու նրան տալու եմ ամսական մինիմում 250 պատվեր, իսկ ինձ ամեն ամիս 80 000 դրամ վարձակալության գումար է վճարելու։ Հիմա ես հարկայինում ի՞նչ հաշվետվություն պիտի տամ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Եթե ունեք տաքսիի լիցենզիա, ապա դուք այս տարվանից գործում եք շրջհարկի դաշտում, քանի որ տաքսիների գործունեությունը 2020-ից արտոնագրային հարկով չէ,պետտուրքով է, եթե անգամ լիցնզիա չունեք, ապա այդ ձեր գործարքը դիտարկվում է որպես գործարք փոխկապակցված անձանց միջև, որոնք չեն կարող գործել միկրոբիզնեսի համակարգում: Հետևաբար պետք է ներկայացնեք շրջհարկի հաշվետվություն, շրջհարկը վարձակալական վճարներից կազմում է 10 տոկոս:

AnnaYen

Շրջանառության հարկ, դա է Ձեր գործունեության հարկատեսակը: Իսկ հաշվետվությունները պիտի հանձնեք եռամսյակային կտրվածքով: