Աննա․
Բարև ձեզ։ Խնդրում եմ ինձ ասեք՝ հիմնադրամը միայն տարեկան հաշվետվություն է ներկայացնու՞մ, թե՞ նաև ամսական կամ եռամսյակային։ Գործում է սույն թվականի հունվարից, սակայն հաշվեհամարին փոխանցումներ սկսել են անել ապրիլին։ Տնօրենի հետ առայժմ աշխատանքային պայմանագիր կնքված չէ։
Հիմնադրամը միայն տարեկան հաշվետվությունից բացի ներկայացնում է նաև շահութահարկի, գրանցված աշխատող ունենալու դեպքում նաև եկամտային հարկի հաշվետվություններ:
Աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո պետք է հայտ ներկայացնեք և այնուհետև յուրաքանչյուր ամիս եկամտահարկի հաշվետվություն ներկայացնեք։ Իսկ տարեկան նաև շահութահարկի հաշվետվություն։
Եթե կա աշխատող ապա ամսական հաշվետվություն պետք է ներկայացնի,
պետք է ներկայացնի տարեկան շահութահարկի հաշվետվություն: