Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Տիգրան.

Բարև ձեզ: Ա/Ձ-ն գործում է ընդհանուր հարկման դաշտում, աշխատողներ չունի: Կարո՞ղ եք ասել՝ ամսական և տարեկան ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացվեն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Եթե աշխատողներ չունեք, ապա ամսական՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ՝ միայն ԱԱՀ մասով, իսկ տարեկան՝ շահութահարկի հաշվարկ, անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական վճարի հաշվարկ:

Ամիկում

Ամսական՝ 260 ձևը, իսկ տարեկան՝ 240 և 244 ձևերը:

Ալլա

Քանի որ ԱՁ-ն գործում է հարկման ընդհանուր դաշտում և չունի աշխատողներ, ապա ո՞նց է գործունեություն ծավալել։
Համենայն դեպս, տարեկան պետք է ներկայացնի ձև 240. Հաշվարկ՝ ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի շահութահարկի, ձև 244. Հաշվարկ՝ անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական վճարի և, եթե ունեք վճարված պասիվ եկամուտներ, ձև 165. Տեղեկություններ՝ ֆիզիկական անձանց եկամուտների և եկամտային հարկի մասին։

Աննա

Նայած՝ ինչ գործունեությամբ եք զբաղվում, կարող է նաև ծավալների հաշվետվություն էլ է պետք ներկայացնել՝ 215, բացի վերևում նշվածից։