Անի․
Հարգելի՛ հաշվապահներ, 1. եթե ՍՊԸ է և գրանցված է միայն տնօրենը, այլ աշխատակից չունի, իրականացնում է ապրանքների վաճառք՝ դուրս գրելով հաշվարկային փաստաթղթեր, ի՞նչ տարեկան հաշվետվություններ պետք է ներկայացնի վիճակագրական բաժին, եթե գրություն չի ստացել: 2. Իսկ հանրային սննդի մասով, եթե ՍՊԸ է, ներկայացնում է ամսական առևտրի ձևը, տարեկան ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի: Կանխավ շնորհակալ եմ։
Եթե վիճակագրական կոմիտեից նամակ չեք ստացել ուրեմն ներկայացնելու հաշվետվություն չունեք,իրենք անպայման նամակ են ուղարկում գործունեության կամ գրանցման հասցեով:
Կարող եք զանգել և ճշտել, բայց տարեկան բիզնես ռեգիստրը և 11ՀՄ կարծեմ պարտադիր է բոլորի համար։
2. Իսկ հանրային սննդի մասով, եթե ՍՊԸ է, ներկայացնում է ամսական առևտրի ձևը, տարեկան ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի
Աշխատելու եք շրջհարկով, եռամսյակային հաշվետվություն