Գոհար.
Բարև Ձեզ, հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք՝ ԱՁ-ից ԱՁ-ն ստացել Է Բ սերիայի հաշիվ՝ ապրիլ ամսից սկսած, սակայն ստացողը չունի հաշվեհամար և չի ստորագրել ոչ մի հաշիվ: Ի՞նչ քայլեր պետք է անել, որ խնդիրներ չառաջանա և կարողանամ նվազեցում կատարել: ԱՁ-ն գործում է շրջհարկով և բանջարեղենի խանութ է:
Ծախսագրումը կատարվում է հաշվառման հաշվեգրման մեթոդով, կապ չունի բանկում ունի բացված հաշիվ թե ոչ, կարող եք ստորագրել և ծախսագրել:
Այս հարցում այնքան կարևոր չի ստացողը ունի հաշվեհամար, այլ կարևոր է թե ինչպես է որ չի ստորագրել ոչ մի հաշիվ, էլ.հաշիվների ծրագրից չեք օգտվում:
Եթե հաշվեհամար չունի կարող են վճարումը կանխիկով մուտք անել դրամարկղ։
Եթե շրջ հարկով է աշխատում պարտադիր չի ստացած հաշիվների ստորագրումը, առևտրին վերաբերող հաշիվները՝ յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող, կարող է ծախսագրել, ոչ մի խնդիր չկա: