Անի.
Հարկային գործակալ հանդիսանալու համար ի՞նչ է անհրաժեշտ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անի.
Հարկային գործակալ հանդիսանալու համար ի՞նչ է անհրաժեշտ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Դուք ավտոմատ կերպով հանդիսանում եք հարկային գործակալ:
Ի՞նչ նկատի ունեք: Հարկային գործակալ հանդիսանում եք աշխատակիցներին աշխատավարձ վճարելուց, ֆիզ. անձից գույք ձեռք բերելուց, մի խոսքով՝ ֆիզ. անձի հետ գործարք կատարելուց, իր փոխարեն հարկը վճարում է հարկային գործակալը:
Նորաբաց վարսավիրանոց է կարո՞ղ եմ ես հարկային գործակալ հանդիսանալ: Նշեմ, որ քոլեջի ավարտական եմ՝ հաշվապահական հաշվառում բաժնի։
Եթե կան վարձու գրանցված աշխատողներ, ապա ըստ օրենքի դուք անկախ սուբյեկտի կարգավիճակից Ա/Ձ թե այլ, նրանց աշխատակիցների աշխատավարձից պահումների գծով, ֆիզ. անձից գույք ձեռք բերելուց, հանդիսանում եք հարկային գործակալ, ընդ որում վարսավիրանոցները կարող են գործել թե՛ միկրոբիզնեսի, թե՛ շրջհարկի համակարգում:
Անի ջան, պետք է գրանցվես հարկայինում որպես ԱՁ, ունենաս ՀԴՄ, տաս միկրոյի հայտարարություն, եթե ունենաս աշխատողներ, իրենց գրանցես հայտերով, իրենց վճարես աշխատավարձ, ամեն մեկի համար վճարես 5 000 դրամ եկամտային և սոց. վճարներ և ներկայացնես եկամտային հարկի ամսական հաշվետվություններ:
Հարկային գործակալը հարկ վճարողներին եկամուտներ վճարող (հատկացնող կամ բնամթերային ձևով տրամադրող) իրավաբանական անձն է (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձի հիմնարկը, օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը), անհատ ձեռնարկատերը, նոտարը, հիմնարկը, տեղական ինքնակառավարման մարմինը, որի վրա օրենքի համաձայն, դրված է հարկ վճարողներին եկամուտներ վճարելիս (հատկացնելիս կամ տրամադրելիս) նրանց եկամուտներից հարկերը (այդ թվում` անուղղակի) հաշվարկելու, պահելու (գանձելու) և Հայաստանի Հանրապետության և համայնքների բյուջեներ վճարելու պարտավորությունը: