Տիգրանուհի.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ հուշել` ի՞նչ է անհրաժեշտ ԱՁ բացելու համար: Եվ սկզբնական շրջանում ինչի՞ վրա է պետք մեծ ուշադրությունը դարձնել` խնդիրներից խուսափելու համար:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Տիգրանուհի.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ հուշել` ի՞նչ է անհրաժեշտ ԱՁ բացելու համար: Եվ սկզբնական շրջանում ինչի՞ վրա է պետք մեծ ուշադրությունը դարձնել` խնդիրներից խուսափելու համար:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Անհրաժեշտ է լավ հաշվապահ:
Բարև Ձեզ: Պետք է ժամանակին ներկայացնեք հաշվետվությունները, հաշվարկեք հարկերը ու վճարեք:
Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ձևերից մեկը անձի՝ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելն է:
Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման դրական կողմերն են՝ հաշվառման գործընթացի արագ կատարումը՝ փաստաթղթային նվազագույն պահանջներով, հաշվեկշիռ չունենալը, տարեկան եկամտահարկով հարկվելը և այլն:
Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը կատարվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ՝ Գործակալություն) ցանկացած սպասարկման գրասենյակի կողմից՝ անկախ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության վայրից:
Պետական հաշվառման համար անհատ ձեռնարկատերը Գործակալություն է ներկայացնում – անձնագիր (անձնագիրը անձը նույնականացնելուց հետո վերադարձվում է) և պատճենը,
– պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ (վճարման անդորրագիր, e-payments.am էլեկտրոնային վճարման համակարգի միջոցով կատարված վճարում և այլն):
Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համար անհրաժեշտ դիմումը պատրաստվում է Գործակալության աշխատակցի կողմից՝ հիմք ընդունելով անձի կողմից ներկայացված տեղեկությունները և փաստաթղթերը: Եթե անձն ունի էլեկտրոնային ստորագրություն, ապա հաշվառումը կարող է կատարվել համացանցի օգնությամբ՝ https://www.e-register.am պաշտոնական կայքի միջոցով:
Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման տուրքը կազմում է 3000 (երեք հազար) ՀՀ դրամ, որն անհրաժեշտ է վճարել հետեւյալ գանձապետական հաշվին՝ 900005160750:
Այնուհետև անհրաժեշտ է գրանցվել Հարկային համակարգում, ստանալով լիազորի գրասենյակի և օգտվողի կոդեր, ընտրել թե որ հարկատեսակվ պետք է աշխատել, ելնելով բիզնեսի առանձնահատկությունից:
և էլի շատ բաներ, որոնց հարցում կարող եմ օգնել Ձեզ եթե դիմեք ինձ: