Ի՞նչ եռամսյակային և տարեկան հաշվետվություններ պետք է հանձնել

Samvel.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` հասարակական կազմակերպության համար ի՞նչ եռամսյակային և տարեկան հաշվետվություններ պետք է հանձնել: Առաջ ներկայացրել եմ.
1. ԱԱՀ, եկամտահարկ, սոցապ
2. Տարեկան հաշվետվություն Ձև 1 և Ձև 2
Հիմա փոփոխվե՞լ է: Շահութահարկի տարեկան ձև պահանջու՞մ են: Եթե հասարակական կազմակերպությունը շահույթ չի հետապնդում, ինչի՞ համար են պահանջում: Աշխատանքի տեսչության տարեկան հաշվետվությունը հանե՞լ են:
Խնդրում եմ նշել օրենքներ կամ որոշումներ, որտեղից կարող եմ մանրամասն կարդալ` ինչ հաշվետվություններ է պետք ներկայացնել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տաթև

Եթե Ձեր ՀԿ-ն հանդիսանում է ԱԱՀ վճարող, և ունեք աշխատողներ, ապա ԱԱՀ, Եկամտահարկ և Սոց. հաշվետվությունները ներկայացնում եք, ինչպես նաև ֆիզիկական անձանց վճարած տարեկան եկամուտների մասին հաշվետվություն, տեղեկանք դուրս գրված և ստացված հարկային հաշիվների վերաբերյալ, եթե տարվա ընթացքում ոչ մի շահույթ հետապնդող գործարք չեք արել, այլ ունեցել եք միայն գրանտային ծրագրեր, ապա ներկայացնում եք շահութահարկի հաշվարկ, որտեղ ծախսերը և եկամուտները հավասար են,և դուք ճիշտ նկատեցիք, աշխատանքային տեսչության տարեկան հաշվետվությունը չեք ներկայացնում: