Ի՞նչ արտոնություններ ունի խնամքի արձակուրդից աշխատանքի վերադարձած աշխատողը

Տիգրանուհի.

Բարև Ձեզ: Կներեք կասեք՝ ի՞նչ արտոնություններ ունի, աշխատանքային ժամերի հետ կապված, խնամքի արձակուրդից աշխատանքի վերադարձած աշխատողը, եթե բալիկը 10 ամսական է:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Կարող է համաձայնությամբ ունենալ ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ, հ.141: Կողմերի համաձայնությամբ ոչ լրիվ աշխատաժամանակ կարող է սահմանվել շաբաթվա աշխատանքային օրերը կամ աշխատանքային օրը (հերթափոխը) կրճատելու միջոցով կամ երկուսը միաժամանակ կիրառելով, եթե բժշկական եզրակացությամբ այլ բան նախատեսված չէ: Աշխատանքային օրվա ընթացքում ոչ լրիվ աշխատաժամանակը կարող է բաժանվել մասերի:

Մարիաննա

Բարև Ձեզ:
Աշխատանքային օրենսգիրք.
Ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ սահմանվում է մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողի պահանջով:
Մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում աշխատանքի էական պայմանները (որոնց մեջ ներառվում է նաև աշխատաժամանակի (աշխատանքի և հանգստի) ռեժիմը) չեն կարող փոփոխվել նվազ բարենպաստ պայմանների, բացառությամբ պաշտոնի անվանման և (կամ) տարակարգերի:
Մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին, հանգստյան օրերին աշխատանքի ներգրավվել կամ արտաժամյա աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ: