Գայանե.
Բարև Ձեզ: Ինձ կպատասխանեք խնդրեմ. եթե աշխատակցի ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկելու համար ստացված միջին ամսական աշխատավարձը 680 000 է կամ դրանից ավելի` պե՞տք է հաշվարկել 680 000-ից, թե՞ ուրիշ թվից:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Գայանե.
Բարև Ձեզ: Ինձ կպատասխանեք խնդրեմ. եթե աշխատակցի ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկելու համար ստացված միջին ամսական աշխատավարձը 680 000 է կամ դրանից ավելի` պե՞տք է հաշվարկել 680 000-ից, թե՞ ուրիշ թվից:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Բարև Ձեզ, ստացված ամսական աշխատավարձից՝ 680 000 × 80% / 100 = 544 000 նոր 544 000-ից հաշվարկում եք անաշխատունակության նպաստը։
Բարև Ձեզ: Հարգելի Գայանե, կա չափ, որը գերազանցելու դեպքում հաշվարկը այլ կերպ է կատարվում:
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ
Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված՝ վարձու աշխատողին տրվող մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկը, ապա վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկից:
Եթե օրենքով սահմանված կարգով հաշվարկված՝ վարձու աշխատողին տրվող մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկը ( 15 * 91 275 = 1 369 125), ապա վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկից: Ձեր դեպքում հաշվարկը կատարելու եք 680 000-ից:
Պետք է հաշվարկել դրա 80 տոկոսից, որից հետո բաժանել, հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (միջին ամսական աշխատավարձից հաշվարկված տոկոսաչափը բաժանվում է 21-ի և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով: Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում բաժանվում է 25-ի: Ստացված գումարից պահվում է եկամտային հարկ:
Նպաստի ո՞ր տեսակին է Ձեր հարցը վերաբերվում, անկախ նպաստի տեսակից հաշվարկները տարբեր են: