Անդրեյ.
Բարեվ ձեզ, հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. ըստ անաշխատունակության մասին օրենքի 1-ին օրը չի վճարվում, դրան հաջորդող երեք աշխատանքային օրերը վճարվում են գործատուի հաշվին, մնացած օրերը նվազեցվում են սոց. վճարի հաշվարկից: Սակայն հաշվետվություն լրացնելիս այդ երեք օրը, որը վճարվում է գործատուի հաշվին, ո՞ր տողով ենք լրացնելու: Ասեմ, որ եթե լրացնենք 13-րդ տողով, ապա հարկի գումարի մեջ տարբերություն կառաջանա, որովհետև անաշխատունակության թերթիկից սոց. վճար չի պահվում: Կանխավ շնորհակալություն:
Գործատուի միջոցներով հաշվարկված և վճարված գումարը ցույց մի տվեք հաշվետվության մեջ: