Թվերի պատմությունը

ալ-Խորեզմի

ալ-Խորեզմի

Արաբական թվերը առաջացել են Հնդկաստանում V դարից ոչ ուշ: Այդ ժամանակ էլ բացահայտվել և ձևավորվել է զրոյի (շունյա) հասկացությունը, որը թույլ է տվել անցնել թվերի դիրքային գրառմանը:

“Արաբական թվեր” անվանումը ձևավորվել է պատմականորեն, քանի որ հենց արաբներն էին տարածում տասնորդական դիրքային համակարգը:

Ավանդական արաբական թվերը (տե´ս աղյուսակի երկրորդ սյունը, ձախ ընտրանք ) հանդիսանում են հնդկական թվերի ձևափոխված գծագրերը:

Գրառման հնդկական համակարգը լայնորեն ժողովրդականացրել է ալ-Խորեզմին, հանրահայտ “Կիտաբ ալ-ջաբր վա-լ-մուկաբալա” աշխատության հեղինակը: Այս աշխատության անվանումից է առաջացել “ալգեբրա” (հանրահաշիվ) տերմինը:

Արաբական թվերը եվրոպացիներին հայտնի դարձան X դարում: Քրիստոնեական Բարսելոնայի (Բարսելոնայի կոմսություն) և մուսուլմանական Կորդովայի (Կորդոովայի խալիֆայություն) սերտ կապերի շնորհիվ Սիլվեստր II-ին (Հռոմի պապը 999-ից 1003 թթ) հասանելի էր այնպիսի տեղեկատվություն, որը հասանելի չէր ոչ մեկին այն ժամանակների Եվրոպայում: Մասնավորապես, նա առաջինն էր եվրոպացիներից, ով ծանոթացավ արաբական թվերի հետ, հասկացավ դրանց հարմարավետությունը հռոմեական թվերի հետ համեմատած և սկսեց ամեն կերպ ջատագովել դրանց ներդրումը եվրոպական գիտության մեջ:

Արաբական թվեր

Արաբական թվեր: 4, 5 և 6 թվերը երկու տարբերակով են, ձախից` արաբական, աջից` պարսկական:

Հռոմեական թվեր

Հռոմեական թվեր

Բացի “Արաբական թվերից” այսօր լայն կիրառում ունեն նաև “Հռոմեական թվերը”:

Բնական թվերը գրվում են դրանց կրկնելու օգնությամբ: Եթե մեծ թիվը գրված է փոքրից առաջ, ապա դրանք գումարվում են, եթե փոքրն է գրվում մեծից առաջˋ մեծից հանում են փոքր թիվը: Վերջինս կիրառվում է միևնույն թվի քառակի անգամ կրկնելը բացառելու համար:

Հիշելով ռուսերեն այս նախադասություններըˋ “Мы Dарим Сочные Lимоны, Хватит Vсем Iх” կամ “Mы Dаем Cоветы Lишь Xорошо Vоспитанным Iндивидуумам”ˋ կարելի է հիշել հռոմեական թվերը մեծից փոքրˋ Mˋ 1000, Dˋ 500, Cˋ 100, Lˋ 50, Xˋ 10, Vˋ 5, Iˋ 1:

Իսկ կա՞ն հայերեն առաջարկներ:

Աղբյուր` accountant.am

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Անահիտ

Առաջարկում եմ նաև հիշել հետևյալ նախադասությունը՝ հռոմեական թվերը մեծից փոքր հիշելու համար՝

My Dear Cat Loves Xtra Vitamins Intensely.