Թղթային հաշիվ դուրս գրելու կարգը

Արմինե․

Հարգելի հաշվապահներ, եթե e-invoicing ծրագիրը չի աշխատում, կարո՞ղ ենք դուրս գրել թղթային հաշիվ՝ որպես ուղեկցող փաստաթուղթ վաճառված ապրանքի համար, և խնդրում եմ ասել կարգը։ Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Ոչ, էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում՝
1) ՀՀ տարածքից ապրանքի արտահանման դեպքերում.
2) օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` ապրանքի մատակարարման վայրը ՀՀ-ից դուրս համարվելու դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվարկային փաստաթուղթ դուրս գրողը և ստացողը հաշվառված են հարկային մարմնում.
3) կապի կամ հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման պատճառով հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու անհնարինության դեպքերում:

Nerses

Եթե հնարավոր չէ և ծրագրային խնդիր կա ՊԵԿ-ի հետ կապված՝ այո, կարող եք թղթային գրել:

Ալլա

Նայեք ՀՀ Կառավարության 5 հոկտեմբերի 2017 թվականի N 1257-Ն որոշումը
ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ, ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉՄԱՆ, ՉԵՂԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՈՉ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Էմիլի

Մի պահ է լինում ծրագրային խնդիրը օրվա ընթաքում, նայեք՝ կարողանում եք դուրսգրումներ անել: Ինձ մոտ էլ կար նման խնդիր: