Ընտանեկան ձեռնարկատիրության համակարգից անցում շրջանառության հարկով հարկման դաշտ

Արմեն.

Հաշվապահներ ջան, եթե անձը աշխատում է ընտանեկան ձեռնարկատիրության համակարգում, արդյո՞ք դրանից հետո կարող է անցում կատարել շրջանառության հարկի համակարգ, թե՞ միայն ընդհանուր դաշտ՝ շահութահարկ և ԱԱՀ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Կարող է անցում կատարել շրջանառության հարկի համակարգ:

Արա

Իմ ունեցած տեղեկություններով՝ ընտանեկան ձեռնարկատիրության շեմը գերազանցելու դեպքում կա իրավունք ներկայացնելու հայտարարություն շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ, հակառակ դեպքում Դուք կդառնաք ավելացված արժեքի հարկ վճարող:

Մարինե

ԿԱՐՈՂ Է, եթե ընտանեկան ձեռնարկատիրության դադարելու օրվանից մինչև 20-րդ օրը դիմում ներկայացնի, եթե օրենքի 59-րդ հոդվածով այլ բան նախատեսված չէ: Մեջբերում Հարկային օրենսգրքից՝

Հարկային տարվա ընթացքում որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարած առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը՝ որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը (բացառությամբ Օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված՝ հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքի), եթե հարկ վճարողը որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու օրվանից մինչև այդ օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն՝ շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ: