Արթուր.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Ընկերությունը պատրաստվում է զբաղվել տուրիստական գործունեությամբ, մասնավորապես՝ ավիատոմսերի և տուրերի վաճառքով: Խնդրում եմ հուշել՝
1. ավիատոմսի վաճառքի պարագայում շրջանառության հարկը տարածվում և հաշվարկվում է ավիատոմսի ամբողջ գումարի՞ համար, թե՞ մեր տուրիստական ընկերությանը գործարքից հետո մնացած շահույթի համար:
2. տուրի համար վաճառված փաթեթի մասով շրջանառությունը որոշվում է այլ կազմակերպությունից գնված և հաճախորդին վաճառված տուրի ամբողջական գնի՞ մասով, թե՞ գործարքից հետո մեր կազմակերպությանը մնացած շահույթի համար:
Շնորհակալություն:
Ձեր դեպքում եկամուտ են համարվելու միջնորդավճարներից գոյացած գումարները, ոչ թե ամբողջ գումարը:
Տվյալ դեպքում Ձեր հասույթը՝ շրջանառությունը, համարվում է Ձեր միջնորդավճարը, հենց դրանից էլ գանձվում է շրջանառության հարկ, իսկ ամբողջական շրջանառության հետ Դուք գործ չունեք, դրա հարկը վճարում է այդ ավիաընկերությունը, քանի որ շահույթ ստանում է այդ ընկերությունը:
Այդ երկու հարցերը ունեն մեկ պատասխան՝ շրջանառության հարկ գանձվում է Ձեր շահույթից, որը Ձեզ է տրվում ավիատոմսի վաճառքից, իսկ ավիաընկերությունից գանձվում է հարկ իր մասով ստացած շահույթից: