Կարեն․
Բարև Ձեզ։ Ընկերությունը ունի իրանցի աշխատակից, ով չունի ՀՀ անձնագիր, սոց․ քարտ, կացության քարտ։
Հարց 1․ Այդ աշխատակցի հետ կար՞ող եմ կնքել պայմանագիր
Հարց 2․ Առանց այդ փաստաթղթերի որքա՞ն ժամանակ կարող է աշխատել։
Հարց 3․ Այդ աշխատակցին վճարված աշխատավարձը պե՞տք է հարկեմ եկամտային հարկով 20 տոկոս՝ ցույց տալով եկամտային հարկի հաշվետվությունում այլ տողի մեջ։
Հարց 4․ Շահութահարկից կար՞ող եմ նվազեցնել այդ աշխատավարձը։
1 ոչ, կացության քարտը անպայման է,
2 պետք է դիմեք քարտի համար, որքան թույլատրվում է որպես զբոսաշրջիկ գտնվելու ժամկետով,
3 սովորական կարգով պետք է ներկայացվի,
4 այո,
Պետք է նախ լուծել կացության քարտի հարցը, մնացածը ընդհանուր հիմունքներով։