Ընկերությունը գնում է միրգ և հատապտուղ

Դավիթ.

Բարև բոլորին: Ընկերությունը արտադրական նպատակների համար ազգաբնակչությունից գնում է միրգ և հատապտուղ (ինչպես սեփական հողամասից, այնպես էլ անտառից): Որ դեպքում ինչպե՞ս է հարկվում և ինչպե՞ս է հիմնավորվում: Կանխավ շնորհակալություն:
Հարգանքներով, Դավիթ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արման

Հարգելի Դավիթ, ազգաբնակչությունից գնված միրգը, եթե գյուղացին արտադրել է իր հողամասում և ունի գյուղապետարանից այն հաստատող տեղեկանք, ուրեմն եկամտահարկով չի հարկվի, իսկ հատապտուղը, քանի որ սեփական արտադրված գյուղ մթերք չէ, հետևաբար նրանից պետք է պահվի 10 % եկամտահարկ (եթե իհարկե հանձնողը Ա/Ձ չէ):