Նարինե.
Խնդրում եմ օգնել հետևյալում:
Ընկերության տնօրենը օտարերկրացի է, ով չի բնակվում ՀՀ և չունի կացության քարտ: Անհատական հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ուղարկելու համար կա մի կետ, ուր պետք է անպայման լրացվի հանրային ծառայության համարանիշը, իսկ օտարերկրացիների համար` անձնագրային և վիզաների վարչությունից ստացված տեղեկանքի համարը` հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին: Այս տեղեկանքը տրվում է միայն կացության քարտ ունեցող օտարերկրացիներին: Նման դեպքում ինչպե՞ս վարվել: Ինչպե՞ս լրացնել և ուղարկել հաշվետվությունը: ՊԵԿ-ի թեժ գիծ դիմելիս ինձ պատասխանեցին, որ առանց դրա եկամտային հարկի հաշվետվությունը և կատարված վճարումները չեն հաշվանցվի:
Հարգելի Նարինե, ուզում եմ Ձեզ մխիթարել, քանի որ միայն դուք այդ խնդիրը չունեք, մեր կազմակերպությունում աշխատում են 4 օտարերկրյա քաղաքացի, և ես ոչ մի կերպ չեմ կարողանում նրանց գրանցել: Հարկայինի աշխատողը ինձ պատասխանեց, որ դեռ սպասեմ, ինչ որ բան հաստատ կձեռնարկեն այս խնդրի լուծման համար, առայժմ սպասեք:
Ես էլ ունեմ այդ խնդիրը, դեռ պարզ չէ` ինչ է լինելու մեզ հետ:
Լրացրեք 114 տողում (օտարերկրացիներին վճարված եկամուտներ) առանց անվանման, դրանով ցույց կտաք պարտավորություն մինչև կացության քարտ կհանեք:
Հարգելի Արամ, ասացեք խնդրում եմ, թե որ հաշվետվության 114 տողի մասին է խոսքը: