Ընկերության վերակազմավորման համար

Հասմիկ․

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Ընկերության վերակազմավորման համար եթե ցանկանում ենք ՍՊԸ֊ն դարձնել ՓԲԸ, ի՞նչ գործողություններ է անհրաժեշտ կատարել։ Շնորհակալություն)))

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Ըստ ՍՊԸ-ների օրենքի 50-րդ հոդվածի՝
Ընկերությունը կարող է կամավոր վերակազմակերպվել ընդհանուր ժողովի որոշմամբ: Ընկերությունը կարող է վերակազմավորվել բաժնետիրական ընկերության կամ առևտրային կոոպերատիվի:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 3-րդ մաս՝
Իրավաբանական անձը, բացառությամբ միացման ձևով վերակազմակերպման դեպքի, վերակազմակերպված է համարվում նոր ստեղծված իրավաբանական անձանց պետական գրանցման պահից:
64-րդ հոդվածի 5-րդ մաս՝
Մեկ տեսակի իրավաբանական անձը մեկ այլ տեսակի իրավաբանական անձի վերակազմավորվելու դեպքում (կազմակերպական-իրավական ձևի փոփոխում) նոր առաջացած իրավաբանական անձին են անցնում վերակազմավորված իրավաբանական անձի իրավունքները և պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան, իսկ օրենքով սահմանված դեպքում պետական գրանցման համար փոխանցման ակտ կարող է չներկայացվել: