Arsine.
Հարգելի հաշվապահներ,
ՍՊԸ-ն զբաղվում է մեծածախ առևտրով և աշխատում է ԱԱՀ-ով: Ընկերության կողմից դուրս է գրվել հարկային հաշիվ մի ԱՁ-ի (խանութ) անվամբ, որն այլևս չի գործում, և տվյալ խանութը գործում է մեկ այլ ԱՁ-ի անվան տակ: Նշեմ, որ դուրս գրված հարկային հաշվի հիմքով կատարվել է վճարում ընկերության բանկային հաշվին տվյալ ԱՁ-ի անունից:
Եթե անվավեր ճանաչեմ դուրս գրված հարկային հաշիվը և դուրս գրեմ ներկայումս գործող ԱՁ անվամբ, ապա կատարված վճարումը կմնա չփակված: Ինչպե՞ս վարվեմ նման պարագայում:
Բանկով ետ վերադարձրեք ձեր ստացած գումարը: Հին հարկային հաշիվը անվավեր ճանաչեք և գրեք նորը գործող ԱՁ-ի անվամբ:
Շնորհակալություն պատասխանի համար: Իսկ եթե չունի բանկային հաշվեհամար, կարո՞ղ եմ արդյոք կանխիկ` ելքի օրդերով հետ վերադարձնել: