Լիա.
Հարգելի հաշվապահներ, օգնեք ճիշտ կողմնորոշվել։ Գործատուի եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկում (ըստ աշխատողների) զբաղմունքների դասակարգչի կոդը կազմակերպության գլխավոր տնօրենի համար պետք է լրացվի 2030177, ճի՞շտ է։ Սակայն նկատել եմ, որ զբաղմունքների դասակարգչի կոդը նշում են նաև 9999999 բոլոր աշխատողների համար (այդ թվում նաև տնօրենի)։ Արդյո՞ք դա նույնպես ընդունելի է։
Դասակարգիչը իններով է բերում, քանի որ 79 հայտը լրացնելիս աշխատակիցների պաշտոնները ձեռքով եք լրացրել, ոչ թե ընտրել հաշվետվությունում ըստ դասակարգչի առաջարկվող պաշտոնների ցանկից: Ամեն դեպքում, դեռևս չեմ հանդիպել դեպք, որ ստուգման արդյունքում այդ ինները խնդիր առաջացնեն:
Կազմակերպության գլխավոր տնօրենի համար պետք է լրացվի 1210 կոդը:
Իսկ «Մասնագիտություններ» բաժնում կարո՞ղ ենք ուղղակի ընտրել «Այլ» տարբերակը ցանկացած պաշտոնի դեպքում։
Բարև Ձեզ: Ո՞վ կարող է ինձ բացատրել, ինչպես գտնեմ կամ կազմեմ յոթանիշ կոդը: Արտերկից մարդ պետք է ընդունվի աշխատանքի և իրավունք է պետք: Պաշտոնը՝ նախագծի կոորդինատոր: Ի՞նչ կոդ է դա?