Երկրորդ բնակարանը օտարելու դեպքում

Օվսաննա․

Բարև Ձեզ, հաշվապահներ ջան, խնդրում եմ ինձ կասե՞ք՝ ինչքա՞ն եկամտային հարկ պիտի տա ֆիզ անձը միևնույն հարկային տարում երկրորդ բնակարանը օտարելու դեպքում, ասեմ, որ ինձ ասում են՝ բան է փոխվել, ու հիմա հարկ չկա, ճի՞շտ է արդյոք։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Եթե հին շենքի բնակարան է եկամտային հարկ չեք վճարելու, եթե նոր շենքի մասին է,ապա հավելյալ տվյալներ գրեք:

Օվսաննա

Շնորհակալ եմ Տիգրան, հին շենքի բնակարանի մասին է խոսքը։

Լանա

Հարգելի Տիգրան, որ խնդրեմ օրենսգրքի հղղում կտաք, ոչ մի ձև չեմ կարողանում գտնել , որ նոր կամ հին շենքի բնակարանի վաճառքից եկամտային հարկ է պահվում: Օրենսգրքից հասկանում եմ, որ միայն կառուցապատողից է եկամտային հարկ պահվում՝ երբ կառուցապատողն է վաճարում:

Մարի

Բարև Ձեզ, նայեք հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 16-րդ կետի փոփոխությունները, նախկինում եթե ձեռնարկատիրական եկամուտ էր դիտարկվում ապա հարկվում էր եթե նույնիսկ գնորդը անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզ. անձ էր, իսկ այժմ եկամտային հարկի պարտավորություն է առաջանում եթե ֆիզ. անձ համարվող կառուցապատողը վաճառում է ԱՁ կամ նոտար չհանդիսացող ֆիզ անձին։

Արամ

Բարև Ձեզ, Հարգելի Արման ես 2020 թ.-ին բաժնեմասով գնել եմ սեփական տուն, 2022թ.-ին մյուս համասեփականատերը ինձ նվիրատվություն է կատարել իր բաժնեմասը։ 2022 թ.-ի աշնանը նոր վկայականով միակ սեփականատերը ես եմ դարձել։ 2023թ.-ի դեկտեմբերի 19-ին վաճառել եմ այդ տունը 5,8 մլն դրամով։ 2024 թ.-ի հուլիսի 28-ին նոտարի միջոցով տան առուվաճառքի կանխավճար եմ տվել` բեհ եմ տվել, առքուվաճառքը իրականացնելու եմ սեպտեմբերի 2-ին։ Հարց։ 2-րդ տունը եթե 2024 թ.-ի աշնանը վաճառեմ մոտավոր 11-12 մլն դրամով, պե՞տք է արդյոք եկամտահարկ վճարել։
(Հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 16 կետի ա) ենթակետով չի դիտարկում որպես նվազեցվող եկամուտ)
Կանխավ շնորհակալություն։