Ֆլորա.
Հարգելի փորձառու հաշվապահներ, երկու ամիս կազմակերպությունը ոչ մի գործունեություն չի կատարել, իսկ միակ աշխատողը` տնօրենը, որը աշխատում է այս ՍՊԸ-ում համատեղությամբ, այդ ամիսների համար աշխատավարձ չի հաշվարկել, և ոչ էլ կատարել է պահումներ ու վճարներ բյուջե:
Փորձում եմ շտկել իրավիճակը.
. չեմ ուզում ազատել աշխատանքից, նորից ընդունել, քանի որ սոցի աշխատանքից ազատման հաշվետվություն ուշացնելու համար տույժ կլինի 20000 դրամի չափով,
. չեմ ուզում պայմանագրով աշխատավարձը հաշվարկել, քանի որ բարձր է աշխատավարձը, և բնականաբար հաշվարկվելիք սոցն ու եկամտահարկը շատ են, գումարած տույժերը 0,15 տոկոս
. չեմ ուզում պարապուրդ նշանակել միջին ժամային աշխատավարձի 2/3-չափով, որովհետև հունվարին դրամարկղը փակել են, և չեմ կարող հունվարով ելք անել պարապուրդի գումարը:
Արդյո՞ք կարող եմ առաջնորդվել աշխատանքային օրենսգրքի 194 հոդվածով, ծանուցում պատրաստել աշխատավարձի փոփոխման վերաբերյալ երկու ամիսների ընթացքում և դա հիմք համարելով` այդ երկու ամիսների համար հաշվարկեմ նվազագույն աշխատավարձ:
Կամ արդյո՞ք կարող եմ պայմանագրին կից համաձայնագիր պատրաստել աշխատավարձի փոփոխման վերաբերյալ կամ ի՞նչ խորհուրդ կտաք..
Անչափ շնորհակալ կլինեմ, եթե այս խնդրին որևէ ճիշտ լուծում տաք, և ես վերջապես կազատվեմ այս խնդրից:
Կազմակերպության չաշխատելու մասին և սոց. ապ. հաշվետվությունների հետ թե ինչպես վարվել` կա ՊԵԿ Պաշտոնական պարզաբանում, կարդացեք: Եթե Ձեր կազմակերպությունը դադարեցման դիմում է գրել, ապա կարող եք ոչինչ չհանձնել:
LYLY ջան, այդ ո՞ր պարզաբանման մեջ է գրված, որ կարող է հաշվետվություն չհանձնի, եթե ունի վարձու աշխատող:
Ֆլորա ջան, իսկ եթե, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՍՊԸ-ն չի գործել, տնօրենն էլ համատեղում է աշխատանքը, մյուս հիմնարկում ամբողջ ժամերը հաշվես, իսկ այստեղ իր հաշվին ձևակերպես 2ամիս, իհարկե հրամաններով, դիմումով կամ ինչպես դու ես առաջարկում` հրամանով պատճառաբանությունով համաձայնագրով, այդ մի քանի ամիսը նվազագույն տաս, և ճշգրտված հաշվետվություն ներկայացնես հարկային: Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, հիմք մի ընդունիր:
Կարծում եմ, ամեն տեղեկատվություն չի, որ կարելի է գրել, կարդացեք պաշտոնական պարզաբանումները, կգտնեք 🙂
Հարգելի Լիլի, ես ինքս եմ սոցի բաժին դիմել, և պարզել, որ եթե աշխատանքից ազատվում է աշխատակիցը, ապա միանշանակ անհրաժեշտ է տալ ձև9 և ձև 10, սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում 20000 վարչական, և դա կապ չունի` դադարեցնում ես գործունեությունդ, թե ոչ. դա միանշանակ. իսկ իմ խնդիրն այլ է:
Աստղիկի խորհուրդը ինձ իսկապես կօգներ, պարզապես հիմա էլ հրամանների համարակալման խնդիր կա. արդեն մի քանի հրաման եմ գրել:
Ֆլորա ջան, հրամանդ համարակալի այդ մեկը դրոբով, դրանում ոչ մի խնդիր չկա: Եթե հրամանագիրք էլ վարում ես, ապա ստուգողներին կարող ես ասել, որ հրամանագիրք չես վարում, քանի որ դա պարտադիր չէ:
artashesyana շնիկ mail.ru