Երեխայի խնամքի նպաստ

Արթուր.

Ա/Ձ դադարեցնում է իր գործունեությունը, արդյո՞ք նա կշարունակի ստանալ երեխայի խնամքի նպաստը` 18 000 դրամը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
13 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Սոնյա

Այո:

Թագուհի

Հարգելի Արտուր, պատասխանը ոչ է: Պետական նպաստների մասին ՀՀ օրենքի, հոդված 23.Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքը

1. Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներից մեկը կամ միակ ծնողը կամ որդեգրողը կամ խնամակալը` մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը:

Արթուր

Իսկ Ա/Ձ երեխայի խնամքի ժամանակ իրավունք ունի՞ գալ աշխատանքի կամ աշխատողին հանի, բայց նպաստ ստանա:

Սոնյա

Սիրելի Թագուհի, եթե դադարեցնում է գործունեությունը, ապա և իր աշխատողը, եթե գտնվոմ է երեխայի խնամքի արձակուրդում, դադարեցման դեպքում չի կրճատվում 18.000 դրամը մինչև երեխայի 2 տարեկան լրանալը: Նույնը նաև Ա/Ձ-ի դեպքում: Նա էլի ասեմ, որ դադարեցման դեպքում կարող է ստանալ…

Արթուր

Կարո՞ղ եք ասել` օրենքի որ հոդվածով:

Դավիթ Ասատրյան

10. Երեխայի խնամքի նպաստի վճարումը դադարեցվում է՝

ա) երեխայի 2 տարեկանը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից,

բ) երեխային բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն (մանկատուն) տեղավորելու,

գ) ծնողի աշխատելու,

դ) ծնողի աշխատանքից ազատվելու,

ե) երեխայի և (կամ) ծնողի՝ Հայաստանի Հանրապետությունից մեկնելու,

զ) երեխայի կամ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի մահվան դեպքերում` համապատասխան հանգամանքն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա մեկից:

Կարծում եմ` օրենքը լակոնիկ է գրված, և պետական պաշտոնյաները կարող են հղում կատարել դ/ կետին և զրկել նպաստից:

Սոնյա

Ես ինքս ունեմ դադարեցրած կազմակերպություն, սակայն աշխատողը ստանում է երեխայի նպաստ: Հարկայինում և Սոց.-ում հարցում անելուց հետո պարզվեց հետևյալը. եթե գործատուն դադարեցնում է գործունեությունը, ապա աշխատողը չի կարող ազատվել աշխատանքից մինչ իր արցակուրդը լրանալը և ստանում է իր հասանելիք երեխայի համար նախատեսված հասանելիք նպաստը (18.000)դրամը: Ինձ բացատրել են այդպես:

Արթուր

Իսկ եթե ԱՁ-ն է դադարեցնում, ինքը կստանա՞ նպաստ (18000-ը):

Թագուհի

Սիրելի Սոնյա, ես շատ ուրախ կլինեի, եթե ԱՁ-ն ստանար նպաստը: Բայց իմ և Դավիթ Ասատրյանի պատասխաններից պարզ, հասկանալի է, որ օրենքը թույլ չի տալիս: Իսկ եթե նույնիսկ դադարեցումից հետո նպաստ ստացող է եղել, ուրեմն հետագայում հետգանձում կվճարի` վերահսկում կա: Հարցի վերաբերյալ մասնագիտական պատասխան կարող եք ստանալ սոցիալական ծառայությունների տարածքային բաժնում:

Արման

Վստահ չեմ, բայց որքան գիտեմ` կարևոր չի, թե ԱՁ գործունեությունը դադարեցրել է, թե `ոչ, կարևորն այն է, որ մինչև ֆիզ. գնալը առնվազն 6 ամիս աշխատած լինի (սոց. վճար վճարված լինի):

Արթուր

Շնորհակալություն պատասխանների համար, բայց այդպես էլ հստակ պատասխաններ չեղան, կարո՞ղ եք ըստ օրենսդրության կետերի ասել:

Նարինե

Ստանու՞մ են արդյոք նպաստ երեխայի խնամքի համար չաշխատող մայրերը:

Գայանե

Ես ԱՁ եմ և չունեմ աշխատողներ։
Խնդրում եմ, ասեք՝ կարո՞ղ եմ արդյոք ստանալ երեխայի խնամքի նպաստ 18 000 դրամ (այժմ՝ 26 000) մինչև 2 տարեկանը լրանալը, թե՞ ոչ։
Եթե այո, արդյո՞ք իրավունք ունեմ նախա և հետծննդյան 140 օրերը լրանալուց հետո նորից անցնել աշխատանքի։