Երեխայի խնամքի նպաստ

Մարինա.

Բարև ձեզ: Ունեմ 22 տարվա աշխատանքային ստաժ: 2010 թ. սեպտեմբեր ամսից չեմ աշխատում: Հիմա հղի եմ: Ասացեք խնդրեմ, արդյո՞ք ինձ հասնում է նվազագույն աշխատավարձի հնգապատիկը և երեխայի խնամքի նպաստ, թե՞ դրանք միայն ասեկոսներն են: Կանխավ շնրհակալ կլինեմ պատասխանի համար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Նարեկ

Հարգելի Մարինա, Ձեզ տրվող հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկման համար հիմք վերցվող միջին աշխատավարձը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի հնգապատիկը, իսկ երեխային խնամքի նպաստը վճարում է պետությունը, կարծեմ 18 000 դրամ:

Մարինա

Հարգելի Նարեկ, դուք ինձ երևի չհասկացաք: Շեշտը դրվում է այն բանի վրա, որ ես հիմա չեն աշխատում:

Վիկտորյա

Հարգելի Մարինա, ցավոք սրտի տվյալ պահին գործող օրենքի համաձայն դուք իրավունք չունեք ստանալ անաշխատունակության նպաստ հղիության և ծննդաբերության համար:

Մարինա

Շնորհակալ եմ Վիկտորյա, իսկ երեխայի խնամքի ամսեկան նպաստ այդ դեպքում ինձ հասնու՞մ է, թե՞ ոչ (խոսքը 18 000 դրամի մասին է):