Երեխայի խնամքի նպաստ

Մելինե.

Բարև ձեզ: Ես արդեն մոտ 5 ամիս է ստանում եմ 18 000 դրամ երեխայի խնամքի նպաստը: Հիմա մյուս ամիս անհրաժե՞շտ է նորից թղթեր տանել սոցապ մյուս տարի նպաստ ստանալու համար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Թագուհի

Այո, այդպես է, Մելինե: Երեխայի խնամքի նպաստը նշանակվում է մինչև ընթացիկ տարվա վերջը, և վճարումը շարունակվում է հաջորդ տարի, եթե ծնողը մինչև ընթացիկ տարվա վերջը կրկին ներկայացնում է նախատեսված տեղեկանքները:

Տաթև

Հարգելի Մելինե և Թագուհի, գրեք խնդրեմ, թե ինչ տեղեկանքներ է անհրաժեշտ ներկայացնել վերը նշված նպաստը ստանալու համար:

Թագուհի

Երեխայի խնամքի նպաստ ստանալու համար պետք են.
1. երեխայի մոր անձնագրի և սոցիալական քարտի պատճեները
2. երեխայի ծննդյան վկայականի և սոց. քարտի պատճեները
3. տեղեկանք գործատուից` երեխայի ծննդյան կապակցությամբ ծնողին տրված, ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված, ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի մասին, հրամանի համարը, ամսաթիվը, խնամքի արձակուրդում գտնվելու ժամկետը՝ ամսաթվերով,
Հաջորդ տարվա համար միայն տեղեկանք գործատուից՝ հունվար ամսին: