Գայանե.
Բարև ձեզ: Ես լրագրող եմ, այժմ գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում և ստանում եմ ամսական 18.000 դրամ: Ուզում եմ իմանալ` այս ընթացքում մինչև երեխայիս երկու տարին լրանալը կարո՞ղ եմ ես թղթակցել և ստանալ հոնորար` միաժամանակ պահպանելով 18.000 դրամը ստանալու իրավունքը: Ինչպե՞ս է սա կարգավորվում օրենքով: Եթե կարող եք, խնդրում եմ նշել նաև օրենքի հղումը, քանի որ չեմ կարողանում համապատասախան բան գտնել օրենքում: Նախապես շնորհակալություն:
Բարև Ձեզ, հարգելի Գայանե: Ոչ, չեք կարող, որովհետև այդ նպաստը հատկացվում է երեխայի խնամքի համար, և այդ պատճառով էլ դուք գտնվում եք արձակուրդում, ու պահպանվում է ձեր աշխատատեղը: Քանի որ օրենքով նպաստը վճարվում է ծնողի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում, և սկսվում է ծնողի խնամքի արձակուրդում գտնվելու մասին` գործատուի հրամանն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսից, եթե նա դիմել է դրանից հետո 12 ամսվա ընթացքում: ԱՕ Հոդված 173: